Facebook-ն ԱՄՆ իշխանություններին օգնել է ճանաչել Կոնգրեսի շենքում անկարգությունների մասնակիցներին
Facebook ընկերությունն ԱՄՆ իրավապահ մարմիններին աջակցել է Կոնգրեսի շենքում անկարգությունների մասնակիցներին ճանաչելու հարցում: Այս մասին հայտնել է ընկերության գլոբալ քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Մոնիկա Բիքերթը, փոխանցում է Bloomberg գործակալությունը։
Բիքերթը հայտնել է, որ Facebook-ը բավարարել է տեղեկատվություն տրամադրելու մասին ԱՄՆ իշխանությունների հարցումները և ընկերության աշխատակիցները վերլուծել են անկարգությունների մասնակիցների լուսանկարները:
Միևնույն ժամանակ, նա նշել է՝ ընկերությունում այդ նպատակով դեմքի ճանաչողական համակարգ չի կիրառվել:
Բիքերթի խոսքով` ընկերությունը նաև հեռացրել է նոր անկարգություններ կազմակերպելու մասին հաղորդագրությունները։
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել:
Նմանատիպ հոդվածներ
Գրոհայինները պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության («Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպության անվանումներից մեկը) հսկողության տակ գտնվող ահա...
Մի խումբ պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք ձևավորել
Աթենքում Պարսից ծոցի մի շարք երկրների պաշտոնյաներ և ԱԳՆ ղեկավարներ այսօր հանդիպում են անցկացնում, այն դեպքում, երբ Հունա...
ԱՄՆ-ն ընդմիշտ հրաժարվել է ճանաչել Ղրիմը որպես ռուսական եւ չեղարկել պատժամիջոցները
ԱՄՆ-ի նոր վարչակազմը հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադարձությո...
Ռուսական ՀՕՊ համակարգերը հետ են մղել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի վրա հարձակումը
Ռուսական Հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի վրա իրականացված հարձակ...