Ռուսական ՀՕՊ համակարգերը հետ են մղել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի վրա հարձակումը
Ռուսական Հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի վրա իրականացված հարձակումը։ Արձակված արկերից ոչ մեկը չի հասել ավիաբազայի տարածք։ Այս մասին հաղորդում է Звезда հեռուստաընկերությունը։
Հարվածները հասցվել են Իդլիբի դեէսկալացման գոտուց, որը գտնվում է զինյալների վերահսկողության տակ։ Հենց այնտեղ գտնվող Սերակիբ քաղաք շուտով կուղարկվի ռուս-թուրքական հերթական պարեկային ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի անձնակազմերը համատեղ մարզումներ են անցկացրել Իդլիբում, որոնց ընթացքում մշակել են զինյալների հարձակումը հետ մղելու, վիրավորներին տարհանելու կարգը։
Իդլիբը Սիրիայում միակ վայրն է, որտեղ մինչև օրս պարբերաբար խախտվում է հրադադարի ռեժիմը։
2019 թվականի հոկտեմերին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հուշագիր էին ստորագրել Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կարգավորման հարցում համատեղ գործողություններ ձեռնարկելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Գրոհայինները պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության («Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպության անվանումներից մեկը) հսկողության տակ գտնվող ահա...
Մի խումբ պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք ձևավորել
Աթենքում Պարսից ծոցի մի շարք երկրների պաշտոնյաներ և ԱԳՆ ղեկավարներ այսօր հանդիպում են անցկացնում, այն դեպքում, երբ Հունա...
ԱՄՆ-ն ընդմիշտ հրաժարվել է ճանաչել Ղրիմը որպես ռուսական եւ չեղարկել պատժամիջոցները
ԱՄՆ-ի նոր վարչակազմը հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադարձությո...
ԱՄՆ-ում փրկել են 33 օր անմարդաբնակ կղզում մնացած մարդանց
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Կուբայի 3 քաղաքացու է տարհանել Բահամներում գտնվող անմարդաբնակ կղզուց, որոնք, ենթադրաբար, այ...