Երևանում պղծել են հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանը
Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանը պղծել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը՝ հրապարակելով պղծված հուշարձանի լուսանկարը:
«Սենց բան արածը մարդ չի։ Սա ոչ մի բանով հնարավոր չէ արդարացնել։ Խոսքեր չեմ գտնում։ Փորձում եմ ինձ սփոփել, ստիպելով հավատալ, որ դա ոչ թե հայ է արել, այլ թշնամական մի պետության հատուկ ծառայության գործակալ։ (Ի դեպ, իրավապահները այդ վարկածն էլ պետք է հետաքննեն): Իմ ցավակցություն ու համերաշխությունն եմ հայտնում ազգությամբ հրեա բոլոր համաքաղաքացիներիս», - նշել է նա։
Լրագրող Արշալույս Մղդեսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ջավախքում` իմ ծննդավայրում, խոսք կա` մեռելից չեն օխում։ Այսինքն` մեռելին քեն չեն քշում։
Հասկանում եմ` պատերազմում իսրայելական դրոնների օգտագործման ու դրա հետևանքներից մեր հանրային ցասումը, բայց ի՞նչ կապ ունեն միլիոնավոր հայ և հրեա անմեղ զոհերը ու իրենց հիշատակը։
Թե՞ խիզախություններս էսքան է հերիքում, այլ բան չեն կարող անել ու ճարահատյալ հուշարձան ենք պղծում, դառնում վանդալ։
Սա ոչ թե դուխի, ոչ թե խիզախության, այլ ճարահատյալության ցուցադրություն է։
Լուրջ գործով զբաղվելու փոխարեն, մեր անզորության խուլիգանական դրսևորումն է մեռելների, հայ և հրեա մեռելների հիշատակի հուշարձանի նկատմամբ։
Երևանի քաղաքապետարան ինչի՞ է հուշաքարն էս վիճակում, չե՞ք ուզում մաքրել։
ՀՀ ոստիկանություն սրան առաջին հերթին դուք պետք է արձագանքեք... ոնց որ առաջին դեպքը չի»։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանները ձերբակալել են «Նոր Մոսկվայի թագավորի» տղային
Ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանցի գործարար Լազեր Բալաքերիմովի որդուն՝ Կարախան Բալաքերիմովին: Այս մասին հայտնում ե...
Կկտրեի 20 հայի գլուխ. համացանցը քննարկում է ադրբեջանուհու պատասխանը
Լրագրողները Թուրքիայում հարցում են անցկացրել: Հարցմանը մասնակցած կանանցից մեկի պատասխանը տարածվել է մի շարք լրատվականներ...
Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 20 տարեկան աղջկա
Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Citroen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սա...
Պտտահողմ՝ Թուրքիայում. 16 մարդ է վիրավորվել
Փետրվարի 11-ի երեկոյան Թուրքիայի արևտյան Իզմիր նահանգի Չեշմե շրջանի Ալաչաթը նավահանգստային գոտում պտտահողմ է մոլեգնել, ո...