Ոստիկանները ձերբակալել են «Նոր Մոսկվայի թագավորի» տղային
Ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանցի գործարար Լազեր Բալաքերիմովի որդուն՝ Կարախան Բալաքերիմովին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հավելելով, որ ավագ Բալաքերիմովին, ով ունի հսկայական շուկաներ, բարեր ու ավտոսերվիսներ, անվանում են «Նոր Մոսկվայի թագավոր», հայտնում է lenta.ru-ն:
Կրտսեր Բալաքերիմովին ձերբակալել են այն պահին, երբ նա ոչ սթափ վիճակում եղել է իր մեքենայի ղեկին: Նրան նախ տարել են ոստիկանական բաժանմունք, իսկ արդեն ավելի ուշ դատարանը նրա համար 10 օր կալանք է սահմանել:
Հարկ է նշել, որ Կարախանը ՆԳՆ նախկին աշխատակից է և ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ 2017 թվականին իր հարսանիքի ժամանակ ավտոշարասյունով խախտել է ճանապարհատրանսպորտային կանոնները:
Նմանատիպ հոդվածներ
Չի բացառվում, որ հենց ադրբեջանցիները կարող է կրակած լինեն. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատ...
Իրաքի հյուսիսում թեժ մարտեր են թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև
Փետրվարի 10-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան)&nb...
Ադրբեջանի մարդկային կորուստները նոյեմբերի 9-ից հետո
Նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունից հետո «ազատագրված տարածքներում» ականների պայթյունների հետևանքով զոհվել են Ադրբե...
«Հայէկոնոմբանկ»-ի Մարտունու մասնաճյուղի կառավարիչը կասկածվում է բանկից խոշոր չափի գումարներ հափշտակելու մեջ
Ոստիկանությունան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչու...