Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քնած էի, ասացին՝ կուզես օգնական լինես, ես էլ մանկուց երազում էի, ասացի՝ այո. Փաշինյանի օգնական

Լրատվամիջոցները շատ խանգարում են թե ծնողներին, թե ամեն հարցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի նորանշանակ օգնական Գագիկ Իսախանյանը՝ խոսելով անհետ կորածների հարցի…

Լրատվամիջոցները շատ խանգարում են թե ծնողներին, թե ամեն հարցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի նորանշանակ օգնական Գագիկ Իսախանյանը՝ խոսելով անհետ կորածների հարցի մասին:

Իսախանյանն ընդունում է, որ թերացումներ կան իշխանությունների կողմից, սակայն գտնում է՝ եթե թերացումներն ասի, հակառակորդը մեր թերացումները կիամանա:

Հարցին՝ լրատվամիջոցնե՞րն է խանգարում բանակցելուն, Իսախանյանն ասաց, որ լրագրողը շատ վարպետացած է հարցը տալիս, իսկ ինքը վարպետացած չէ միկրաֆոնների առաջ խոսելու համար. «Ես ստամատոլոգ եմ, գիտեք բոլորդ էլ: Ուղղակի մարդու աշխատանքն ու էությունը բացարձակ կապ չունի: Իմ փոխարեն ցանկացած մարդ լիներ, գրելու էին, ուղղակի ցինիզմի աստիճանը չի կարելի անցնել, պետք չէ գրել մարդու մասին առանց իր մասին իմանալու»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250