Մինչև տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները շահագործումից դուրս կգան. Մարության
Մոտ 250 միկրոավտոբուս, որոնց շահագործման ժամկետը 15 տարուց ավելի է, առաջիկա 3-6 ամսում դուրս են գալու երթուղուց, իսկ մինչև տարեվերջ շահագործումից դուրս են գալու բոլոր միկրոավտոբուսները: Այդ մասին ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հիշեցնելով, որ Կառավարությունը որոշում է կայացրել այլևս չերկարաձգել դրանց շահագործման ժամկետը:
Քաղաքապետը նշեց, որ միկրոավտոբուսները փոխարինվելու են կոմպակտ դասի նոր ավտոբուսներով: Նա հայտնեց, որ կայացել է 100 այդպիսի միկրոավտոբուսի համար մրցույթը, մատակարարումն այս պահին տեղի է ունենում, կավարտվի մինչև մարտի վերջ:
Մարությանն ասաց, որ ընթացքի մեջ է 8.5 մետրանոց 161 ավտոբուսների ձեռքբերման մրցույթը, մոտ օրերին կհայտարարվի 8.5 մետրանոց ևս 135 ավտոբուսի մրցույթ: Առաջիկայում, ըստ քաղաքապետի, հայտարարվելու է նաև 12 մետրանոց 100 ավտոբուսի մրցույթը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գ...
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների
Բաքվից արդեն օդ է բարձրացել ու Հայաստան է ուղևորվում ինքնաթիռ՝ հինգ ռազմագերիներով։ Այդ մասին 24News-ին հայտնել է Արցախի...
Ավինյանի գրասենյակը ոչ հաստատում է, ոչ հերքում գերիների վերադարձի մասին լուրը
Լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ 20-ից ավելի գերի է վերադառնալու: Գերիների հնարավոր ժամանման վերա...
Վերադարձած գերիների թվում է նաև տեսանյութից հայտնի Էրիկը
Հայաստան վերադարձած 5 հայ գերիները Շիրակի մարզից են: Նրանց թվում է նաև գերիների մասին տեսանյութից հայտնի Էրիկը: «Գերիներ...