Հայկ Մարությանն արձագանքեց իր հրաժարականի մասին լուրերին
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին խնդրեց մեկնաբանել նրա հրաժարականի և Չեխիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին մամուլում տարածված լուրերը:
«Նախ ասեմ՝ հրաժարական չեմ տալու: Ունեմ տված խոստումներ ժողովրդին, որոնք հերթով կատարելով գնում եմ, և քանի դեռ բոլոր խոստումները կատարված չեն, ես այստեղ եմ և կատարում եմ դրանք՝ ձեզ հետ միասին»,- ասաց Մարությանը:
Նա անդրադարձավ նաև դեսպան նշանակվելու մասին լուրերին. «Չեխիայից առաջ ԱՄՆ-ում դեսպան էի, հիմա էլ պատրաստվում եմ Ճապոնիայում նշանակվել... Գիտեք՝ ամենասարսափելին այդ դեսպանների վիճակն է, որոնք կարդում են այդ լուրերը... Ճապոնիայի մասով կատակ էր»,- նշեց Երևանի քաղաքապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գ...
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների
Բաքվից արդեն օդ է բարձրացել ու Հայաստան է ուղևորվում ինքնաթիռ՝ հինգ ռազմագերիներով։ Այդ մասին 24News-ին հայտնել է Արցախի...
Ավինյանի գրասենյակը ոչ հաստատում է, ոչ հերքում գերիների վերադարձի մասին լուրը
Լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ 20-ից ավելի գերի է վերադառնալու: Գերիների հնարավոր ժամանման վերա...
Վերադարձած գերիների թվում է նաև տեսանյութից հայտնի Էրիկը
Հայաստան վերադարձած 5 հայ գերիները Շիրակի մարզից են: Նրանց թվում է նաև գերիների մասին տեսանյութից հայտնի Էրիկը: «Գերիներ...