ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինվորականները, GPS-ը գրկած, Սյունիքը ոնց ուզում ձևում են. պատգամավոր
Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու Հայաստանում ռազմական դրությունը չի հանվում: Ի վերջո Ադրբեջանն ինչ ուզում անում է, ադրբեջանցի զինվորականները, GPS-ը գրկած, Սյունիքը ոնց ուզում ձևում են: Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
«Գնացեք Ներքին Խնձորեսկ: Ոնց ուզում, քանի մետր, կիլոմետր ուզում, գալիս են: Նույնն էլ Կապանի հարակից բնակավայրերում:
Ինչու է պահպանվում ռազմական դրությունը, երբ իշխանությունները ռազմագերիների, անհետ կորածների խնդրով զբաղվում են գալչկաների համար»,-ասաց նա:
Զոհրաբյանը նաև ասաց, որ անհետ կորածներից մի քանիսի ծնողները գնացել են Իրան ու հետաքրքրվել իրենց որդիների մասին, քանի որ հավատացել են խոսակցություններին, թե զինվորներ են անցել Իրանի սահմանը:
Պատգամավորն ասաց, որ այս թեմայով խոսել է նաև Իրանում ՀՀ դեսպանի հետ, քանի որ իրեն խնդրել են ծնողները. «Բոլորս այս իշխանությունների փոխարեն կատարում ենք իրենց պարտականությունները»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանն այս գիշեր վերադարձել է ԱՄՆ-ից
Համացանցում կադրեր են տարածվել «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորած, գերության մեջ գտնվող ու զոհված զինվորների ծնողները ճանապարհ են փակել
Անհետ կորած, գերության մեջ գտնվող ու զոհված զինվորների ծնողները երկու կողմից փակել են Արմավիր-Գյումրի և Գյումրի-Եր...