Հասարակություն

«Պատրոն Դավոյին» կալանավորելու որոշումը կբողոքարկվի վերաքննիչում

«Պատրոն Դավոյին» կալանավորելու որոշումը կբողոքարկվի վերաքննիչում

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին», կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Արմեն Հարությունյանը։

Ավելի վաղ ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին և նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրեական գործերով: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը փետրվարի 2-ին բավարարել էր Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: 

Քրեական գործը վերաբերում է պաշտպանության նախարարությանը զենքի մատակարարման հարցում թույլ տված չարաշահումներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250