Անգլիան հրաժարվել է ավիակիր վաճառել Թուրքիային
Թուրքիան նախորդ տարի ավիակիր գնելու նպատակով բանակցություններ է վարել Անգլիայի հետ, սակայն Լոնդոնը հրաժարվել է թուրքական կողմի առաջարկից: Դրանից հետո Թուրքիան որոշել է կառուցել սեփական ավիակիրը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքական «Haber7»ը, հղում անելով «Middle East Eye»-ին, նշում է, որ Անկարան Լոնդոնին առաջարկել է վաճառել Queen Elizabeth դասի նոր կամ նախկինում շահագործված ավիակիր նավ:
Նշվում է, որ անգլիական կողմը մերժել է Անկարայի առաջարկը՝ փոխարենն առաջարկելով իրականացնել Թուրքիայում արտադրվելիք ավիակրի նախագծումը և տեխնիկական աջակցություն տրամադրել:
Այս թեմայի վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ Անգլիայի Միջազգային առևտրի նախարարությունը չի հերքել փաստը, որ Թուրքիայի հետ բանակցություններ եղել են՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել կոնկրետ այդ բանակցություններից:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...