ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երկիրը պետք է հիշի նման մարդկանց». Պուտինը մասնակցել է Ելցինի ոգեկոչման արարողությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 1-ին ծաղիկներ է դրել Բորիս Ելցինի շիրիմին: Ինչպես փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Պուտինը նշել է, որ երկիրը պետք է հիշի այնպիսի մարդկանց մասին, ինչպիսին Ռուսաստանի առաջին նախագահն էր:
«Հետին թվով բոլորը խելացի են, սակայն երբ իրադարձությունները կուտակվում են ձնագնդի պես, դա ամբողջովին այլ իրավիճակ է: Բորիս Նիկոլային երբեք չի խուսափել պատասխանատվությունից: Հենց դա էր առանձնացնում նրան, որ երբեք չէր վախենում պաստասխանատվությունն իր վրա վերցնելուց, ինչպես իր քայլերի, այնպես էլ երկրի ճակատագրի համար»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ ինքն էլ երբեք չի մոռանա նրա մասին:
ՌԴ առաջնորդը հիշեցրել է, որ Ելցինը երկիրը ղեկավարել է պատմության ամենաբարդ ժամանակատվածներից մեկում, երբ դրված էր Ռուսաստանի՝ որպես անկախ միասնական և ամբողջական երկրի գոյության հարցը»:
Նշենք, որ այսօր Մոսկվայում ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել Ելցինի 90-ամյակի առթիվ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբանանում ցուցարարները մարտական նռնակներ են նետել ոստիկանների ուղղությամբ
Լիբանանի Տրիպոլի քաղաքում խռովարարները մարտական նռնակներ են կիրառել ոստիկանության աշխատակիցների դեմ: Այս մասին հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քո մասին ենք խոսել.Բայդենի պատասխանը լրագրողի հնչեցրած հարցին
Բայդենը ծիծաղել է լրագրողների վրա, ովքեր հարցեր են տվել Պուտինի և իր ունեցած հեռախոսազրույցի մասին: Այս մասին հայտնում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է միջուկային եռյակի մաս կազմող ռմբակոծիչների թռիչքը
ՌԴ պաշտպանության նախարարությունը կադրեր է ցուցադրել միջուկային եռյակի մաս կազմող Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչների թռի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Բաքվի արվարձանում. տուժել է 8 մարդ
Ադրբեջանում 8 մարդ է տուժել Բաքվի արվարձան Խըրդալաք քաղաքի բնակելի երկհարկանի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևա...