Սերժ Սարգսյանի որոշումը վճռորոշ է լինելու ընդդիմության համար. «Հրապարակ»
«Սերժ Սարգսյանի որոշումը՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առումով, վճռորոշ է լինելու ընդդիմության համար։ ՀՀԿ-ն ե՛ւ իր մարզային գրասենյակներն է պահել, ե՛ւ կուսակցականների ու համակիրների մեծ շերտ ունի։ Ամենակարեւորը՝ բիզնես աշխարհի մեծ թվով ներկայացուցիչներ, որոնք ձայների պատկառելի քանակ են տնօրինում, ՀՀԿ-ի եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի կողքին են։
Եթե Սերժ Սարգսյանը որոշի չմասնակցել ընտրություններին, ո՞ւր են գնալու այդ ձայները՝ ահա օրվա հարցը։ Ասենք՝ Ջերմուկի Աշոտ Արսենյանի, Արկադի Համբարձումյանի, Արայիկ Գրիգորյանի եւ շատ ուրիշների աշխատակիցներն ու համագյուղացիներն ո՞ւմ օգտին են քվեարկելու։ Իսկ այդ ձայները քիչ չեն։
Ընտրություններին չմասնակցելու պարագայում Սերժ Սարգսյանը վերջիններիս կոչ կանի՞ օգնել ընդդիմությանը, թե՞ ազատ կթողնեն ընտրությունները, եւ այդ ձայների մի մեծ հատված կգնա իշխանություններին։ Ընդդիմությունն այս դիլեմայի առաջ է կանգնած, բայց հույս ունեն, որ ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը նման նվեր չեն մատուցի Արցախը թշնամուն հանձնած Նիկոլին»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Վահան Բադասյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ ՎահանԲադասյանը կալանավորվեց:Որոշումը քիչ...
Ում անուններն են շրջանառվում ԱԱԾ պետի պաշտոնում. «Հրապարակ»
«Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնը շուրջ մեկուկես ամիս է՝ թափուր է։ Կամո Աղաջանյանին ազատելուց հետո Արայիկ Հարությունյանը...
Ազգային ժողովը չի՞ ինքնալուծարվի. ինչ մթնոլորտ է «Իմ քայլում». «Ժողովուրդ»
Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում որեւէ ձեւով կոնսենսուս չկա իմքայլական պատգամավոր Վահագն Հովակ...
Վահան Բադասյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱՀ ԱԺ...