Քոչարյանը տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից. գնդակը Սարգսյանի դաշտում է․«Հրապարակ»
«Նախօրեին երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից կամ 16-17 կուսակցություններից, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ մերժում ընտրությունների գաղափարը։ Եթե նրանց մեծ մասը դրա մասին դեռեւս հստակ չի հայտարարել, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կոշտ է դրել հարցը։
Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ մեր թերթին տված հարցազրույցում քանիցս հայտարարել է՝ նրանք, ովքեր կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին, կլեգիտիմացնեն դավաճանի վերարտադրությունը։
Շարմազանովը երեկ խուսափեց գնահատականներ տալ ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը, թե մասնակցելու են ընտրություններին եւ «կրեն»։ Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն՝ հարցրինք նրան։ Ասաց՝ քանի դեռ ԳՄ նիստ չեն արել, ուժի մեջ է տարեվերջյան նիստի որոշումը, այն է՝ գործող վարչակարգի հետ այդ թեմայով որեւէ կոնսուլտացիա բացառվում է։
Բանն այն է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել եւ ինքնամեկուսացման ռեժիմում է։ Սրանով են նաեւ բացատրում, որ ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմը՝ 6-ի ֆորմատով (Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան, Վազգեն Մանուկյան), տեւական ժամանակ է՝ նիստեր չի անում, չի հանդիպում։ Թե երբ կհրավիրվի ՀՀԿ ԳՄ նիստը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք պարբերաբար նիստեր հրավիրում են, ընդամենը մեկ ամիս է անցել վերջին նիստից, երբ նոր որոշում կունենան, կհայտնեն»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Վահան Բադասյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ ՎահանԲադասյանը կալանավորվեց:Որոշումը քիչ...
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թիրախավորվել են Ջալալ Հարությունյանի գրասենյակն ու ավտոմեքենան, բազմաթիվ...
Վարչապետի աշխատակազմը 22 մլն դրամից ավելի գնում է կատարել մեկ անձից՝ այս անգամ՝ մշակութային միջոցառումների համար.168.am
Վարչապետի աշխատակազմը մշակութային միջոցառումներ անցկացնելու համար 22 միլիոն դրամից ավելի գնում է իրականացրել մեկ անձից։...
«Թե կարող են, թող հանեն». Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել. նա թիմ է հավաքում «Ժողովուրդ»
Oրաթերթը տեղեկացավ, որ օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում...