«Հայանտառի» աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70 000 դրամով. նախարար

2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 000-70 000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20 000 դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ 
Հնարավոր է՝ ՀՀ-ի պետական պարտքը հատի 10 միլիարդ դոլարի սահմանը. Սուրեն Պարսյան 
«Նման որոշումը հնարավոր է դարձել ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման շնորհիվ, ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում գոյացած միջոցների և սեփական եկամուտների ավելացման շնորհիվ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարության ճիշտ կառավարման և ջանքերի շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպման և վերահսկողություն սահմանելու արդյունքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ 
 

Քաղաքականություն