Առաջարկում եմ զանգել աշխարհի տարբեր առաջնորդներին, նրանք մեր խնդրանքը չեն մերժի, Ալիևն էլ չի կարող առաջնորդներին մերժել. միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեղեցական դիվանագիտության մասին
Տևական ժամանակ է առաջարկում եմ զանգել աշխարհի տարբեր առաջնորդներին (այդ թվում իհարկե նաև Բայդենին) և ի թիվս այլ հարցերի խնդրել՝ միջնորդել գերիների վերադարձման հարցում: Առաջնորդները մեր խնդրանքը չեն մերժի: Ալիևն էլ չի կարող առաջնորդներին մերժել: Բայց երկրի վարչապետը դրանով չի զբղվում: Չգիտեմ թե ինչու:
Երեկ մեծ ոգևորվածությամբ ընդունեցի Վեհափառ հայրապետի՝ Հռոմի Պապուն այս հարցով դիմելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը: Նաև կարծում եմ կարող է դիմել Պատրիարք Կիրիլին: Ընդհանրապես Եկեղեցական դիվանագիտությունը չափազանց կարևոր գործ կարող է անել, մանավանդ, երբ աշխարհիկ իշխանությունը «բացակա» է: Ցանկացած մարդասիրական նախաձեռնություն կարող է իրականացվել եկեղեցու միջնորդությամբ: Եկեղեցին ունի բոլոր կարողություններն ու պատմական փորձը՝ պետականության բացակայության պայմաններում պետության որոշ գործառույթների իրականացման համար: Ասեմ ավելին: Միգուցե հենց Գարեգին Վեհափառն ու Արամ Վեհափառն էլ փորձեն այս կարևոր և աստվածահաճո առաքելությունն ամբողջությամբ իրականացնել: Այսկերպ եկեղեցին իր հավատավոր զավակներին կվերադարձնի տուն, ինչը նաև եկեցեցու հեղինակության բարձրացում է նշանակում»: