ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է. լրագրողը՝ վարչապետին
Այստեղ ամփոփված են Շուշինում ընկած մեր զինվորների աճյունները, իսկ դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է: Այսօր Եռաբլուրում նման հարց է հնչել լրագրողներից մեկը, որին արաձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասելով, թե որտեղ է ինքը հայտարարել, որ Շուշին ադրբեջանական է:
«Թղթի վրա գրեք մեջբերումը, իմ մեջբերումը կբերեք դուք անձամբ, թղթի վրա, որ ես հայտարարել եմ, և ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ վարչապետը խոսել է ոչ թե Շուշիի հայկական լինել-չլինելու, այլ փախստականների վերադարձի դեպքում Շուշիի փաստացի վերահսկողության մասին:
Ազգային ժողովում հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից ու ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, այսինքն՝ դուք ուզում եք ասե՞լ, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք՝ բա ինչո՞ւ եք հայտարարել՝ Արցախը Հայաստան է, եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք պաշտոնական»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նմանատիպ հոդվածներ
Կիրականացվի ծառայողական քննություն. Auroranews-ին մանրամասներ են հայտնի դարձել զինվորների կեցության անմխիթար պայմանների մասին պատմող զինծառայողից
Երեկ հայկական բանակի զինծառայողը լայվ է մտել և ներկայացրել սահմանապահների համար ստեղծված անմխիթար պայմանները, որից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր տեսակցել եմ անհայտության մեջ 70 օր գտնվելուց հետո հայրենիք վերադարձած մեր հերոս զինծառայողներին. վարչապետ
Այսօր տեսակցել եմ անհայտության մեջ 70 օր գտնվելուց հետո հայրենիք վերադարձած մեր հերոս զինծառայողներին: Այս մասին ֆեյսբու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար. վարչապետ
«Մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական բանակը մեր համազգային հպարտության աղբյուրն է. Նիկոլ Փաշինյան
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի անդամների...