Վրաստանը COVID-19-ից մահերի թվով ևս անցավ ՀՀ-ից
Սկսած 2021 թվականի հունվարի 23-ից՝ Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցում է Հայաստանում արձանագրված մահվան դեպքերի թվին: Վերջն տյալների համաձայն՝ Հայաստանում գրանցվել է 3034 մահվան դեպք, Վրաստանում՝ 3038: Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 256 հազար է, Հայաստանում՝ 166 հազար:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն PalitraNews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում ևս մեկ տարի ստիպված են լինելու ապրել որոշ կանոնակարգերով. ևս մեկ տարի պետք է հրաժարվեն հարսանիքներից, մեծ հավաքներից ու միջոցառումների:
Ըստ Գամկղրելիձեի՝ եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին:
«Բնականոն կյանքին վերադառնալու հետ կապված իմ կանխատեսումը հիմնվում է մի քանի գործոնի վրա: Առաջին՝ կարծում եմ, որ վարակը մոտավորապես մեկ տարում կավարտի իր կենսաբանական ցիկլը և հավանաբար կդառնա սեզոնային վարակ, ինչպես օրինակ գրիպը: Հավանաբար, մեզ անհրաժեշտ կլինի սեզոնային պատվաստում: Եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին», - հայտարարել է Գամկղրելիձեն և նշել, որ այսօր տարվող միջոցառումները՝ կապված դիմակ կրելու, հեռավորության և հիգիենային պայմանների հետ, պարտադիր են:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ հետո կհոսնքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Հադրութից 90-100 կմ քայլելով եկան հասան Շուշի. նախկին քաղաքապետը պատմեց մի փոքր-մոքր զինվորի մասին
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը շարունակում է պնդել, որ փախնող զինվոր չի եղել. «Կոնկրետ մեր դիրքում՝ Լեռնաշղթայի վրա,...
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվ...
Լարսի ճանապարհը բաց է. ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձա...