ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Սրիկա հայերը պետք է վերանան մոլորակից». ՀՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների գրառումներ է հրապարակել
ՀՀ ՄԻՊ-ը իր ֆեյսբուքյան էջում մի քանի օրինակներ է ներկայացրել Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ :
«Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից [մի քանիսը]՝
1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», - Ադրբեջանի փաստաբանների միության անդամ:
2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է:
3)Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ:
4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել:
5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորը, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն:
6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն:
7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես:
8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում:
9 ) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում:
- Ո՞վ է մեր թշնամին
- Հայաստանը
- Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ
- Ատելություն
- Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշեն Ղարաբաղից շների պես
- Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես.
10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ.
11) և թշնամանքի այլ դրսևորումներ:
Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե´ ադրբեջանական, թե´ թուրքական աղբյուրներ են:
Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում:
Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով»:
[d8fb4334bd9425444c43922cb6e812b6.jpg]
[151bb45593f927bc88ebabcc3946f509.jpg]
[c1767057b1b38d14b6c5da3132fb1d17.jpg]
[262645a3e92f7457d0b604e1174e484d.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հանուն ռուսական անձնագրի ՝ Հայաստանի բնակիչները պատրաստ են զանգվածաբար տեղափոխվել Արցախ. Wargonzo
Հանուն ռուսական անձնագրի ՝ Հայաստանի բնակիչները պատրաստ են զանգվածաբար տեղափոխվել Արցախ: Այս մասին գրում է Wargonzo-ն, հ...
Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը
ՌԴ Կառավարությունը չեղարկել է եւս չորս երկրների՝ Հնդկաստանի, Քաթարի, Ֆինլանդիայի եւ Վիետնամի քաղաքացիների համար Ռուսաստա...
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
ՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչը...