Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը

Փետրվարի 4-6-ը Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը` նշելով, որ փետրվարի 5-ին Բորելին կընդունի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների խնդիրներն ու հեռանկարները:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ կողմերը մտքեր կփոխանակեն միջազգային օրակարգի արդիական թեմաների, այդ թվում` Արևմտյան Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի շուրջ: Կողմերը կքննարկեն Իրանի հետ կնքված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացումը, Եվրոպայում անվտանգության խնդիրները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Քաղաքականություն

Պատահարներ