Հասարակություն
Արցախում COVID-19-ով ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր
Արցախում հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2285 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18981 թեստավորում»,-հայտնում են նախարարությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 ավտոտնակ է ապամոնտաժվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոստիկանը շարքային է, չի նշանակում` առաջնորդ չէ. Փաշինյան
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին` տրամադրել գերիների վերաբերյալ դատավճիռները
ՆԳ նախարարը՝ վարելու իրավունքից զրկվելու դեպքերի մասին
5.0