Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր են ճանաչվել. դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը
Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը, որոնք ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայ ազգային կոնգրեսի» իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
«Այսօր դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցն ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարին հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Ջհանգիրյանը զրկվել էր արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:
Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ նախագահին դիմել էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Որպես իր միջնորդության հիմնավորում` նա մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանը հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին և ելույթ ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում: ՀՀ նախկին զինդատախազ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին և ՀՀ վարչական դատարանից պահանջել առ ոչինչ ճանաչել Քոչարյանի հրամանագրերը։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը սկսել է կոշտ քաղաքականություն վարել. Auroranews-ին մանրամասեր են հայտնի դարձել
Auroranews-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշ...
Շուշին ազատագրած Կոմանդոսը՝ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ ոչ միայն հիմա,...
Հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի 4-ին Ալիևը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ հյուծված է և չի կարող շարունակել. Շահնազարյան
«Երկու անգամ՝ հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 11-ին, Փաշինյանը մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ Հայաստան ուղարկել հակա...
Ռուսական այս հրթիռը կարող է ամբողջովին վերացնել ԱՄՆ-ն. Sina
Չինական Sina հրատարակությունը հոդված է հրապարակել ռուսական ՌՍ-28 «Սարմատ» հրթիռների մասին՝ նշելով, որ այս զինատեսակը կար...