Հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի 4-ին Ալիևը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ հյուծված է և չի կարող շարունակել. Շահնազարյան
«Երկու անգամ՝ հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 11-ին, Փաշինյանը մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ Հայաստան ուղարկել հակաօդային համակարգեր, կամ ավելի ճիշտ՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգեր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Ս. Սեյրանյանի ճշտող հարցին, թե այդ երկիրը Ֆրանսիա՞ն է եղել, նա պատասխանել է՝ այո:
«Ես պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար, իրենք չեն էլ փորձի դա հերքել, որովհետև ես նաև ամսաթվերն եմ ասում՝ երբ է դա եղել»,- ասել է նա:
Ըստ Ս. Սեյրանյանի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ այդ կապակցությամբ իր զարմանքն ու տարակուսանքն է արտահայտել՝ առաջարկել է օգնություն, սակայն Փաշինյանը մերժել է:
Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ երկու անգամ՝ հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի 4-ին, Ալիևը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ հյուծված է և չի կարող շարունակել:
«Ընդ որում, իմ տեղեկությունների համաձայն՝ առաջին անգամ՝ հոկտեմբերի 18-ին, այդ հեռախոսային խոսակցությունից հետո Էրդողանը պահանջել է, որ Ալիևը գրավոր դիմի, և նա գրավոր է այդ բանն ասել Էրդողանին»,- ասել է նա՝ հավելելով, որ, եթե ուշադրություն դարձնենք Թուրքիայից Ադրբեջան բեռնափոխադրումներին, որոնք բացառապես ռազմական բնույթ են կրել, հոկտեմբերի 18-ից հետո դրանք էապես մեծացել են:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը սկսել է կոշտ քաղաքականություն վարել. Auroranews-ին մանրամասեր են հայտնի դարձել
Auroranews-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշ...
Շուշին ազատագրած Կոմանդոսը՝ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ ոչ միայն հիմա,...
Ռուսական այս հրթիռը կարող է ամբողջովին վերացնել ԱՄՆ-ն. Sina
Չինական Sina հրատարակությունը հոդված է հրապարակել ռուսական ՌՍ-28 «Սարմատ» հրթիռների մասին՝ նշելով, որ այս զինատեսակը կար...
Այս պահից զգուշացնում եմ, առանց խղճալու, թքելու եմ բոլոր նման կերպարների դեմքին. Տիգրան Աթանեսյան
Վաղը, երբ ազգադավ տականքը կլքի իր պաշտոնը և ազգովի կսկսենք հասկանալ, թե ինչ աղետ ենք ապրում, հարց է առաջանալու, բա ուր է...