Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ. «Հրապարակ»
«Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ, ուստի ԱԺ ընդդիմությանն առաջարկել է կոալիցիա կազմել եւ հուշագիր ստորագրել, որ թեկնածու չեն առաջադրի, եւ 6 ամսում գնալ ընտրությունների, սակայն ընդդիմադիրները չեն համաձայնել։ Երեկ ԱԺ-ում Տիգրան Ավինյանը հաստատեց այս լուրերը։
Արտահերթի ժամկետի մասին հարցին ի պատասխան ասաց, թե դա միայն իշխանության ուզելով չէ՝ եթե ընդդիմությունն ուզում է, կարող են հուշագիր ստորագրել։ ԼՀԿ-ական Արմեն Եղիազարյանն ասաց՝ դա նշանակում է, որ սեփական թիմի վրա վստահ չեն, հակառակ դեպքում թիմով կգնային արտահերթի, իրենք կողմ են առանց նախապայմանների՝ հուշագրի, ընտրություններին»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին
Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե...
Նոր կուսակցություն է ստեղծվում. «Հրապարակ»
Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, սկսել են նոր կուսակցություններ բացվել։ Մեր տեղեկություններով՝ նոր քաղաքական ուժ ձեւա...
Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել. «Հրապարակ»
«Շատերը կարծում են, որ այսօր Հայաստանում իշխանափոխությունը կախված է բացառապես Ռուսաստանից։ Սակայն ռուսական իշխանության մ...
Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է: Շուշին միշտ է եղել հայկական: Շ...