Նոր կուսակցություն է ստեղծվում. «Հրապարակ»
Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, սկսել են նոր կուսակցություններ բացվել։ Մեր տեղեկություններով՝ նոր քաղաքական ուժ ձեւավորելու գործին է լծվել նաեւ Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը՝ Վոգը։
Մեզ ասացին՝ Հակոբյանն այս օրերին թիմ հավաքելով է զբաղված, որոշել է, որ այնտեղ չպետք է լինեն նախկինների կամ ներկաների հետ ասոցացվող դեմքեր։ Նա կարծում է, որ բարձր ռեյտինգ ունի Սյունիքում եւ կարող է գործող ընդդիմությունից ավելի հաջող քաղաքական գործունեություն ծավալել։
Կուսակցությունը դե յուրե դեռ գրանցված չէ, բայց հայտնի է, որ ծրագրում հիմնական շեշտը դրվելու է տնտեսական քաղաքականության, փլուզված տնտեսության առողջացման վրա։ Այդ նպատակով նույնիսկ Բեռլինում մասնագետների են պատվիրել տնտեսության հակաճգնաժամային ծրագիր մշակել, եւ այն գրեթե պատրաստ է։
Վահե Հակոբյանը, սակայն, պատրաստ չէր այս թեմայով մեր հարցերին պատասխանելու եւ հերթապահ պատասխան տվեց․ «Ոչ, նման բան չկա, ես այսօր կուսակցություն չեմ բացում»։
Մեզ ասացին, սակայն, որ նոր կուսակցությունը գրեթե ամբողջությամբ ձեւավորված է, պարզապես հստակեցնելու որոշ բաներ կան, եւ այս պահին չեն ուզում այդ մասին խոսել։ Այս մասին գրում է Հրապարակ թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին
Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե...
Դատախազն անկեղծացել է. բոլոր հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու համար. «Փաստ»
Թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալ...
Նիկոլ Փաշինյանը մի բան կարող է լավ անել՝ հավ պահել, որովհետև լավ կուտ է տալիս. «Հրապարակ»
«Նոյեմբերի 9-ից հետո ԲՀԿ-ն մերժում էր Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած նիստ՝ թե «դավաճան» իշխանության հետ կարող են մեկ...
Հերիք է այլեւս անցյալով միայն հպարտանանք. մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի
Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Հերիք է այլեւս անցեալո՛վ միայն հպարտանանք. հե...