Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել. «Հրապարակ»
«Շատերը կարծում են, որ այսօր Հայաստանում իշխանափոխությունը կախված է բացառապես Ռուսաստանից։ Սակայն ռուսական իշխանության մեջ այս հարցում տարբեր տեսակետներ կան․ եթե ուժայինները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, ապա արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս պահին դրան դեմ է։
Իսկ ՀՀ իշխանամերձ շրջանակներում փսփսում են, որ վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա։
Հիմա Հայաստանի ընդդիմադիր ուժերը որոշակի դժգոհություն ունեն Փաշինյանի «կյանքը երկարաձգող» ռուսական պաշտոնական օղակներից եւ մասնավորապես՝ Հայաստանում ՌԴ դեսպանից, որը սերտ կապերի մեջ է հայաստանյան մի շարք կուսակցությունների հետ եւ անգամ հովանավորում է դրանցից մի քանիսին, որ խրախուսում է արտահերթ ընտրությունների անցկացումը, որի կազմակերպիչը գործող իշխանությունն է լինելու։
Ընդդիմությունը փորձում է հասնել նրան, որ դեսպան Կոպիրկինին հետ կանչեն, եւ ՌԴ բարձր իշխանավորները համոզվեն՝ Փաշինյանի հեռացումը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Ռուսաստանի։ Իսկ նրա կողմից ընտրությունները կազմակերպելը իր վերարտադրվելու գրավականն է»: Գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին
Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե...
Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է: Շուշին միշտ է եղել հայկական: Շ...
Նիկոլ Փաշինյանը մի բան կարող է լավ անել՝ հավ պահել, որովհետև լավ կուտ է տալիս. «Հրապարակ»
«Նոյեմբերի 9-ից հետո ԲՀԿ-ն մերժում էր Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած նիստ՝ թե «դավաճան» իշխանության հետ կարող են մեկ...
Հերիք է այլեւս անցյալով միայն հպարտանանք. մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի
Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Հերիք է այլեւս անցեալո՛վ միայն հպարտանանք. հե...