Փաշինյան-Ալիև ուղիղ երկխոսությունը շարունակվել է մինչև 2020թ-ը. Նուրգալիև
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ուղիղ երկխոսությունը շարունակվել է ընդհուպ մինչև 2020թ-ը: Այս մասին «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը: «2016թ. Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի փուլային կարգավորման հայեցակարգ: Փաստաթղթի վերջին խմբագրված տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին փոխանցել են 2019թ. հունիսին»,- ասել է Նուրգալիևը:
Նուրգալիևը նշել է, որ փուլային ծրագիրը ենթադրում էր մադրիդյան և կազանյան փաստաթղթերում դրված սկզբունքների հաջորդականություն:
«Մասնավորապես, նախատեսվում էր «առաջին փուլում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո Ադրբեջանին վերադարձնել 5 օկուպացված շրջանները»: Ընդ որում, նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղին իրավունք տրամադրել ձևավորել իշխանության մարմիններ և ինքնապաշտպանության ուժեր: Դադարեցվում էր Ադրբեջանի կողմից շրջափակումը, և վերականգնվում էին առևտրատնտեսական հարաբերությունները։ Երկրորդ փուլում նախատեսվում էր իրականացնել մնացած երկու շրջանների փոխանցումը Ադրբեջանին, որը տեղի կունենար Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշմանը զուգահեռ՝ միջազգային նորմերին համապատասխան հանրաքվեի միջոցով: Ընդ որում, նախատեսվում էր, որ կողմերի համաձայնությամբ կբացվեր Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցություն ապահովելու համար: Այդ առաջարկը եղել է բանակցային գործընթացի կենտրոնական թեման, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...
Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի տունը
Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելուց հետո վերջինիս անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Մասնա...