«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց. ««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»
«Հայրենիքի փրկության շարժման» հիմնական «առաքելությունն» ոչ թե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, այլ նրան ստիպելը, որ ավելի մեծ «էնտուզիազմով» խոնարհվի ռուսական արքունիքի առջև(Նիկոլ Փաշինյանը սիրով խոնարհվեց Պուտինի առաջ, որովհետև նրան հետաքրքրում է բացառապես սեփական աթոռի պահպանումը)։ Նման դաշինքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը անելիք չունի։
Մեր օրակարգում առաջնային պահանջը դարձյալ մնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն մենք ճանապարհ չունենք այն հարթակի հետ, որը մոսկովյան ինչ-որ «կտերից» կուրացած՝ «բոմժի» կարգավիճակում է տեսնում մեր հասարակության տարբեր շերտերի։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կհասնի Նիկոլ Փաշինյանի անփառունակ իշխանության հեռացմանը բոլոր լեգալ քաղաքական ճանապարհներով՝ «Հայրենքի փրկության շարժումից» դուրս։ Այս մասին մեր պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի վաղը։ Վաղը երեկոյան ժամը 21-ին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ավելի հանգամանալից կխոսեմ մեր որոշման մասին»։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...
Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի տունը
Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելուց հետո վերջինիս անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Մասնա...