Եթե ՌԴ-ի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք. Հովհաննես Իգիթյան
«Այստեղ հարցն այն չէ, թե Հայաստանի պաշտոնյաներն ինչ պետք է անեն, ինձ թվում է ՌԴ-ն այստեղ մեծ դերակատարություն պետք է ունենա, քանի որ թե հնարավորություններով, թե Արցախում գտնվող խաղաղապահ ուժերի առկայությամբ, ինձ թվում է, որ ՌԴ-ն կարող է ավելի խիստ լինել, քանի որ հայտարարության տակ ՌԴ-ի ստորագրությունը զուտ ստորագրություն չէ, այլ նաև որոշ պարտավորություն»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում և լիարժեք չի կատարում հայտարարության 8-րդ կետը, Իգիթյանը նշեց. «Այստեղ մի քանի կարծիք կարող է լինել։ Բացի հայերի հանդեպ դրսևորած այն քաղաքականությունից, որոնք ոնց որ թե չեն փոխվել Ադրբեջանում, նաև այն, որ Ադրբեջանը տեսավ, թե ինչ դժգոհություններ են առաջանում Հայաստանում և փորձում է այս հանգամանքն օգտագործել Հայաստանի ներքին քաղաքականության վրա ազդելու համար։ Եվ տեսնելով, որ ընդդիմադիրները ռազմագերիներին չվերադարձնելու ամբողջ մեղքը դնում են ՀՀ-ի պաշտոնյաների վրա, կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օգտագործել այս հանգամանքը»։
Իգիթյանը նշեց, որ եթե ՌԴ-ի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին.«Ես գիտեմ, որ այդ ուղղությամբ աշխատում են Հայաստանի իշխանությունները»։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...
Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի տունը
Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելուց հետո վերջինիս անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Մասնա...