ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշան Փաշինյանը չէ, որ տուն ընտրելու համար պիտի հասներ Մոսկվա. Հրաչյա Հակոբյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը անդրադարձավ նաև հրապարակումներն, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դուստրերի հետ Մոսկվայում է, քաղաքացիության հարցեր են լուծում, բնակարան են ընտրում: Հակոբյանն ասաց՝ վարչապետի կինն ու դուստրերը մասնավոր այցով են Մոսկվայում.
«Որևէ քաղաքացիության, տուն ձեռք բերելու հարց չկա և չի կարող լինել, պարզապես ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են, որ Աննա Հակոբյանը, Մարիամ և Շուշան Փաշինյանները գնացել են տուն ընտրելու, կարծում եմ՝ Շուշան Փաշինյանը չէ, որ տուն ընտրելու համար պիտի հասներ Մոսկվա»:
Պատգամավորը նաև տեղեկացրեց՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումները շարունակում են և չեն պատրաստվում շտապել այդ հարցում:
Խմբակցությունը լքող պատգամավորների քայլը Հակոբյանը դրական բնորոշել չի կարող.
«Իրենք էլ բազմիցս խոստովանել են, որ իրենց ստացած քվեն իրենց քվեն չէ, իրենք չեն վաստակել այդ քվեն»:
Թե ով է խոստովանել, Հակոբյանն անուններ չնշեց:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվել պատերազմի 12-րդ օրը. ուշագրավ ձայնագրություն. ArmLur. am
ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել պատերազմի օրերի բովանդակությամբ մի ուշագրավ ձայնագրություն։ Հենց սկզբում ասվում է, որ ա...
Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել և խեղաթյուրվել է. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Տեղեկատվության ստուգման կենտրոնն անդրադարձել է երեկ՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո մամո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ջհանգիրյանը ժամանեց ԱԺ նա չպատասխանեց լրագրողների հարցին
Քիչ առաջ Գագիկ Ջհանգիրյանը ժամանեց ԱԺ: Նա չպատասխանեց լրագրողների հարցերին: Նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իա, Անդրանի՞կ, դու էլ ե՞ս հարց տալիս. Ջհանգիրյանը՝ Քոչարյանին
Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցը։ ԱԺ ամբիոնից իր տեսլական...