Բայդենը կդադարեցնի արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին
Հունվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնող Ջոզեֆ Բայդենը պաշտոնակալությունից անմիջապես հետո կկարգադրի դադարեցնել արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին: Այդ մասին հաղորդվում Է դեմոկրատի անցումային անձնախմբի կայքում: «Այսօր իր հայտարարության մեջ ընտրված նախագահ Բայդենը կնշի արտակարգ դրության ռեժիմի գործողության անհապաղ դադարեցման մասին, որն օգտագործվել Է որպես առիթ այլ հիմնադրամներից միջոցներն արգելապատի կառուցման համար վերաուղղորդումն արդարացնելու նպատակով,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հայտարարությունը կբովանդակի արգելապատի կառուցման նախագծերն անհապաղ դադարցենելու կարգադրություն, որպեսզի կատարվի դրանց ֆինանսավորման եւ կապալառուների ընտրման ժամանակ մեթոդենի օգտագործման օրինականության հանգամանալից վերլուծություն, ինչպես նաեւ հիմնադրամների վերաուղղորդման լավագույն միջոցների որոշման համար, որոնք նախորդ վարչակազմի կողմից հատկացվել են արգելապատի կառուցմանը»:
Բայդենը մտադիր Է նաեւ հունվարի 20-ին ստորագրել մի շարք այլ փաստաթղթեր, որոնք մեղմացնում են ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը: Խոսքը վերաբերում Է այն երիտասարդների համար արտաքսման տարկետման վերադարձին, որոնց ԱՄՆ են բերել տակավին երեխա ժամակ: Այն սահմանվել Էր Բարաք Օբամայի օրոք, բայց չեղյալ Է հայտարարվել Թրամփի օրոք: Բայդեը նաեւ կստորագրի հրամանագիր, որը վերացնում Է մի շարք արաբական եւ աֆրիկյան երկրների ներկայացուցիչների ԱՄՆ մուտքի՝ Թրամփի մտցրած սահմանափակումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...
Ինչ տեսք ունի Գագիկ Ջհանգիրյանի տունը
Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելուց հետո վերջինիս անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Մասնա...