Բալասանյանը խոսել է իր մոտեցման և «Արդարություն» կուսակցության քաղաքական կուրսի տարբերության մասին
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական կուրսի հետ տարբերությունների հարցը:
Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում Բալասանյանը, ով 2020 թվականի համապետական ընտրություններում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու էր առաջադրվել «Արդարություն» կուսակցության կողմից, նկատել է, որ ինչպես բոլոր քաղաքական ուժերը, այնպես էլ «Արդարություն» կուսակցությունն ունի իր ռազմավարությունն ու քաղաքական կուրսը:
«Ես կարող եմ կարծիք հայտնել, սակայն բարոյական իրավունք չունեմ և երբևէ չեմ կարող պարտադրել, որպեսզի շեղվեն իրենց քաղաքական կուրսից: Մինչև ընտրությունները՝ մեր ծրագրերը նորաստեղծ «Արդարություն» կուսակցության հետ համարյա համընկել էին: Երբ ես հստակ իմ համաձայնությունն եմ տվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և նախագահի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, կուսակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը: Ես գլխավորել եմ «Արդարության» ընտրացուցակը: Արդյունքում՝ կուսակցությունը, առաջին անգամ մասնակցելով համապետական ընտրություններին, այսօր ունի 3 հոգանոց խմբակցություն Ազգային ժողովում: Խորհրդարանի ձևավորումից հետո «Արդարություն» խմբակցությունն իրեն հայտարարել է ընդդիմություն՝ առայսօր պահպանելով իր կուրսը: Ես իմ սրբազան պարտքն եմ համարում մեր երկրին ու ժողովրդին ծառայելը, առավել ևս, երբ երկրում ծանր իրավիճակ է: Ուստի, երբ Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին և ձեռք մեկնեց քաղաքական բոլոր ուժերին, ես առաջիններից մեկն էի, որ արձագանքել եմ: Կցանկանայի, որպեսզի Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր սրբազան պարտքը համարի՝ մեր ժողովրդին ու երկրին ծառայելը»,-նշել է Բալասանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...
Կպահանջե՞ն 50 մլրդ դոլար. Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել
Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում...