Այդ երիտասարդի պնդումներն արդեն որևէ լրջություն իրենց մեջ չեն պարունակում. Հրաչյա Հակոբյանը՝ Միքայել Մինասյանի մասին
«Այդ երիտասարդի պնդումներն արդեն որևէ լրջություն իր մեջ չեն պարունակում և որևէ հավաստի աղբյուր չկա, քանի որ այդ երիտասարդը իր տեսանյութերում շատ երկար ժամանակ խոսում է Թուրքիայի գործակալ լինելու մասին, այլ բաների մասին և վերջում մի թուղթ է ցույց տալիս, որի հավաստիությունը դեռ պետք է պարզվի»,-լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ անլուրջ է այն հատվածը, որ երկար խոսվում է Թուրքիայի գործակալ լինելու մասին, ապա պետք է հրապարակվեր դրա մասին հավաստող փաստաթուղթ։
Հարցին, թե այդ մասով արդյոք իրավական գործընթաց սպասվում է, Հակոբյանը նշեց, որ տեղյակ չէ. «Եթե կան հիմքեր, ապա պետք է իրավական գործընթաց սկսվի»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե թիմում արդյոք միակարծիք են այն հարցի շուրջ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի բանակցությունները, պատգամավորը նշեց. «Մեր թիմի ներսում մշտապես լինում են բուռն քննարկումներ, բայց գոնե այս պահի դրությամբ թիմի ներսում կա այն կոնսեսնուսը, որ Նիկոլ Փաշինյանը և մեր այսօրվա կառավարությունը այն ղեկավարն ու կառավարությունն են, որ կարող են շարունակել բանակցությունները»։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...
Կպահանջե՞ն 50 մլրդ դոլար. Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել
Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում...