2 սիրիացի վարձկանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նրանք Հայաստանում են
Ազգությամբ արաբ, Սիրիայի քաղաքացիներ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին Արցախի պատերազմից հետո Հայաստանում են, նրանց կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամսով, հայտնել են Քննչական կոմիտեից՝ «Հետքի» հարցմանն ի պատասխան։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում 2 սիրիացին մեղադրվում են վարձկանության, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։
Քրգործի շրջանակում հետախուզվում են Սիրիայի ևս երեք քաղաքացի։ Մուհռռաբ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ նշել է, որ իր պաշտպանյալների կալանավորման ժամկետները երկարացվել են 2020 թվականի դեկտեմբերի վերջին, և ինքն առաջին ատյանի դատարանների որոշումների դեմ բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ։
Աղաջանյանը նշել է, որ իր պաշտպանյալները որևէ դժգոհություն չեն հայտնել իրենց նկատմամբ վերաբերմունքի կամ այլ հանգամանքների մասին։
Սիրիացիները դիմում են գրել ու խնդրել կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ նիստերն անցկացնել իրենց բացակայությամբ։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական կողմից կռվում էին նաև սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ։ Այդ մասին փաստերը բազմաթիվ են, վարձկան-ահաբեկիչների թեմային անդրադարձել են ինչպես հեղինակավոր լրատվամիջոցներն, այնպես էլ պաշտանատար անձինք։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...
Կպահանջե՞ն 50 մլրդ դոլար. Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել
Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում...