Հասարակություն
Աղդամի մշտադիտարկման համատեղ կենտրոնում կտեղակայվեն ռուս և թուրք զինծառայողներ
Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մշտադիտարկման կենտրոնի տեղակայման վայրն Աղդամն է: Կառուցումն արդեն մեկնարկել է: Առաջին փուլում այնտեղ ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող: Մեր զինվորականներն արդեն սկսել են ուղևորվել այնտեղ»,- ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ դա կլինի ոչ մեծ մշտադիտարկման կենտրոն, սակայն, անհրաժեշտության դեպքում, այն կարող է ընդլայնվել:
«Եթե ապագայում առաջանա անհրաժեշտություն, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք և անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերենք»,- նշել է թուրք նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ
Ես ուղղակի ապշում եմ՝ ավելին չեմ կարող ասել. Գևորգյանը` Աննա Հակոբյանի և նրա երկու դուստրերի՝ Մոսկվա այցելության մասին
Գյումրեցիները հիշում են 90-ականներին սույն անձի հայտնի արտահայտությունը, որից հետո նա այլևս չհամարձակվեց ոտք դնել մեր քաղաք. պատգամավոր
Լուսանկարներ. Ալիևը դրել է Ֆիզուլի-Շուշի ճանապարհահատվածի, ինչպես նաև Ֆիզուլիում օդանավակայանի կառուցման հիմնաքարը
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանի օդային տարածքում սահմանափակումներ կլինեն․ Քաղավիացիան պարզաբանում է
Մրգաշենում սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են․ Քննչական կոմիտե
Ասիայի խոշորագույն աղի լիճը սկսել է վերականգնվել
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
4.7