Չհրաժարվելով S-400-ից՝ Թուրքիան ցանկանում է երկխոսել նաև ԱՄՆ-ի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարայի համար «շատ խնդրահարույց» կլինի հետ կանգնել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգների հետ այս թեմայով վեճը կհարթվի երկխոսության միջոցով: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Աքարը ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանակցություններ են ընթանում պաշտպանական համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման վերաբերյալ:

Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել՝ կապված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:

«Շատ խնդրահարույց իրավիճակ է ձեռք բերածից հետ կանգնելը: (ԱՄՆ-ին) առաջարկում ենք հեռու մնալ պատժամիջոցների սպառնալիքից»,- նշել է Հուլուսի Աքարը:

Քաղաքականություն