Հասարակություն
26-ամյա երիտասարդի բնակարանում գործարանային համարով ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ձեռք բերել, որ Սևանի Նաիրյան փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի հրազեն է պահում։
Հունվարի 12-ին քրեական հետախույզներն այցելել են 26-ամյա երիտասարդի բնակարան։ Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։
Ոստիկանությունը հայտնում է, որ պահունակում առկա է եղել 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ։ Երիտասարդը հայտնել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին ինքնաձիգը ստացել է Արցախում ու հետը բերել Սևան։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական
ՏԵՍԱՆՅՈՒԹ.140 պատահար և մարմնական վնասվածքի 6 դեպք մեկ օրում. ՀՀ ոստիկանություն
Հրատապ. Ո՞ր ճանապարհներն են փակ առատ ձյան և սաստիկ բքի պատճառով
Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյան
Ավելին Հասարակություն բաժնից
Ասիայի խոշորագույն աղի լիճը սկսել է վերականգնվել
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
4.7
Ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
5.0