Գագիկ Ջհանգիրյանը կարող է պաշտոն ստանալ. Armtimes
ՀԺ-ի ունեցած տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ:
Խմբակցությունում կարծես թե արդեն եկել են ընդհանուր որոշման, որ այդ պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը:
Լրատվականը նշում է՝ «Իմ քայլը» խմբակցությունում, իհարկե, հասկանում են, որ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա առաջադրման որոշումը միանշանակ չի ընդունվելու հանրության մի հատվածի կողմից, սակայն որոշել են առաջնությունը այս պարագայում տալ մասնագիտական հմտություններին:
Լրատվամիջոցի տեղեկություններով, հունվարի 13-ին խմբակցությունը նախատեսում է ԱԺ-ում հանդիպում ունենալ Ջհանգիրյանի հետ, որից հետո նրա թեկնածությունը առաջադրելու մասով վերջնական որոշում կկայացվի:
ԲԴԽ 5 անդամին, ինչպես հայտնի է, ընտրում է Ազգային ժողովը: Մյուս 5 անդամները ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որոնց ընտրության արդյունքում ապահովվում է բոլոր դատական ատյանների ներկայացվածությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...