Փաշինյանը, Պուտինը և Ալիևը հայտարարություն են ստորագրել. հայտարարության տեքստը դեռ հրապարակված չէ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին: Հայտարարության տեքստը դեռ հրապարակված չէ: Այս մասին հայտնեց Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպումից հետո:
Անդրադառնալով համատեղ հայտարարության ստորագրմանը Փաշինյանը ասաց.
«Այսօրվա հայտարարությունն իսկապես շատ կարևոր է: Այս հայտարարության պայմանավորվածությունների իրականացումը կարող է փոխել մեր տարածաշրջանի տնտեսական պատկերը և տեսքը, իսկ տնտեսական նորարարությունները կարող են հանգեցնել անվտանգության ավելի հուսալի երաշխիքների: Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատել այս ուղղությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ու Ալիևը ձեռքով չբարևեցին իրար
Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկեց Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: Նշենք, որ հանդիպման մեկնարկին Փաշինյանն ու Ալիևը...
ՏԵՍԱՆՅՈՒՒԹ. Ումի՞ց եք վախենում, էս լածիրակի՞ց. Շուշան Պետրոսյան
Ասելիքս ասել եմ 3 տարի առաջ, իսկ առաջարկս է՝ մի վախեցեք, ինչպես վախեցել եք այս 3 տարիների ընթացքում: Այս մասին, այսօր՝ հ...