Իմքայլական Մարիա Կարապետյանն անդրադառնանում է խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին
Այս պատգամավորները այլևս բացի սեփական անձից պարզապես ոչ մեկի չեն ներկայացնում, ոչ մեկի, որովհետև նրանք դուրս են եկել այն տրամաբանությունից, որով ձևավորվել էր նրանց մանդատը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը` անդրադառնալով խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին:
«Կառավարող ուժի խորհրդարանական ֆրակցիայից դուրս եկած պատգամավորների մոտ պետք է ցրվի այն միֆը, որ իրենք քաղաքական իմաստով մանդատ ունեն և կարող են որևէ իմաստալից խորհրդարանական գործունեություն ծավալել բացի մերթընդմերթ քվեարկությունների տախտակը գունավորելուց և բոցաշունչ ելույթներ ունենալուց։
Քաղաքական իմաստով մանդատի առումով․ եթե նույնիսկ մի պահ մտածենք, որ նրանց մանդատը գոյացել է անձամբ նրանց ընտրած քաղաքացիների քվեներից, ուղղակի անհեթեթություն է կարծելը, որ այդ բոլոր քաղաքացիները նրանց հետ միասին դարձել են ընդդիմադիր, ընդ որում՝ հենց նրանց աջակցող ընդդիմադիր։ Այս պատգամավորները այլևս բացի սեփական անձից պարզապես ոչ մեկի չեն ներկայացնում, ոչ մեկի, որովհետև նրանք դուրս են եկել այն տրամաբանությունից, որով ձևավորվել էր նրանց մանդատը։
Իմաստալից խորհրդարանական գործունեության առումով․ մանդատներ տրվում են կամ կառավարող ուժի նախընտրական ծրագիրը իրագործելու կամ ընդդիմադիր ուժի նախընտրական ծրագիրը որպես այլընտրանք ներկայացնելու համար։ Ի՞նչ ծրագիր են իրագործում կամ փորձում ներկայացնել որպես այլընտրանք այս պատգամավորները։ Սա վերջիվերջո «սովետների սազիվը» չէ, որտեղ մարդիկ հավաքվում են կարծիք արտահայտելու։
Լավ կլինի՝ այս ամենը հասկանան և առհասարակ մանդատներից հրաժարվեն, որովհետև օգտակար գործեր կարելի է անել նաև որպես քաղաքացի»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...