Լուսանկարներ. Ամենավտանգված թռչնատեսակներից մեկը՝ մորուքավոր անգղ
Գառնանգղը /մորուքավոր անգղ, Lammergeier, Gypaetus barbatus/ համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը, քանի որ վերջին հարյուրամյակի ընթացքում նրա թվաքանակն ու բազմացման արեալը կտրուկ կրճատվել է։ Տեսակն առավել տարածված է Եթովպիայում, որտեղ որոշ հաշվարկներով բնադրում է շուրջ 1400-2200 առանձնյակ։ 20-րդ դարի սկզբում տեսակը Եվրոպայի տարածքում գրեթե վերացել էր և միակ հիմնական ապրեվայր էր հանդիսանում Պիրենեյները։ Սակայն հետագայում ստացվել է նաև գառնանգղերին վերադարձնել Ալպեր, այնտեղից նաև՝ Ֆրանսիա։
Մարդկության զարգացման և ենթակառուցվածքների ընդլայնման հետ մեկտեղ բազմաթիվ գիշատիչ թռչնատեսակներ արձանագրել են թվաքանակի անկում պայմանավորված հիմնականում նրանց ապրելավայրերի կրճատումով։
Աշխարհի մակարդակով հազվագյուտ համարվող այս տեսակը գրանցված է նաև ՀՀ կենդանիների կարմիր գրքում, համարվում է սակավաթիվ և վտանգված տեսակ: ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր, սակայն վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կայունացում։
Թռչնաշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող «ԱրԱվես» ՀԿ կողմից մշտապես ուսումնասիրվում է Կովկասյան կենսաբազամազանության տարածքում (CWR) բնադրող մորուքավոր անգղերի կենսակերպը։ Թռչունները մշտապես գտնվում են նաև CWR անտառապահների պահպանության ներքո։ ՀՀ ԿԳ տվյալներով՝ գառնանգղի թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:
Մորուքավոր անգղը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-2000 մ բարձրություններում: Ձվադրում է հունվարի սկզբից մինչև փետրվարի կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ ձու: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիների:

CWR անտառապահ Մանուկ Մանուկյանին հաջողվել է գառնանգղի այս առանձնյակից այսպիսի գեղեցիկ և յուրահատուկ լուսանկարներ ստանալ, չէ՞ որ վայրի բնության մեջ վայրի կենդանուն լուսանկարելու համար առանձնահատուկ հմտություններ են անհրաժեշտ։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:
.jpg)
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...