Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Բալասանյանը հանդիպել են. մանրամասներ. «Ժողովուրդ»
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է բանակաշինության, անվտանգության ու Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր:
Մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյան-Վիտալի Բալասանյան հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստանում եւ Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Մենք արդեն երկու օր է՝ փորձում ենք այս տեղեկությունը ճշտել երկու կողմերից էլ:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը երկու օր է՝ մեր հեռախոսազանգերը թողնում է անպատասխան: Իսկ, ահա, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեր հարցին պատասխանեց ընդամենը մեկ նախադասությամբ՝ հերքելով, որ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ:
«Չեմ հանդիպել», – ասաց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ին ստորագրված հրամանագրի համաձայն է Վիտալի Բալասանյանը նշանակվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էր 2016 թվականի նոյեմբերից մինչեւ այս տարվա հունիս։ Արցախում նախագահական ընտրություններից հետո անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Սամվել Բաբայանը, ով այդ պաշտոնից ազատվեց նոյեմբերի 16-ին՝ սեփական դիմումի համաձայն»,- այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
«Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում». Մակրոնն իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ. «Հրապարակ»
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչ...