Հաշվեհարդարներով եկեղեցուն հնարավոր չէ լռեցնել. Մայր Աթոռի դիվանապետ. ArmDaily
ArmDaily.am-ի հարցազրույցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ։
-Սրբազան Հայր, սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն՝ կիրակի օրը Էջմիածնում, Կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ: Տեղյա՞կ եք դրանից և ի՞նչ կասեք դրա մասին:
- Եկեղեցին գործում է բոլոր նրանց համար, ովքեր այցելում են աղոթելու և մեղքերից ազատվելու: Նրանք, ովքեր կշեղվեն հոգևոր հիմնարար այս սկզբունքից, կամավորաբար իրենց դուրս կդնեն Եկեղեցուց, իսկ այդպիսի անձանց հետ Եկեղեցին հոգևոր խնամատարության և դաստիարակության այլ միջոցներ ունի:
- Շատ լավ, իսկ ի՞նչ կասեք, որ այդ արշավը երբեմն-երբեմն քաջալերվում է նաև պետական որոշ պարագայում էր: Արդյո՞ք իշխանությունները փորձում են վրեժխնդիր լինել Եկեղեցուց՝ կապված Վարչապետին ուղղված հրաժարականի պահանջի հետ:
- Կուզեմ հստակ արձանագրել, որ Եկեղեցին ինքնանպատակ հակաիշխանական կեցվածք բացարձակապես չի դրսևորել: Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների՝ վարչապետին ուղղված հրաժարականի պահանջը միայն ու միայն թելադրված է ազգային, պետական շահերից:
Երկրորդ՝ ես համոզված եմ, որ հաշվեհարդարներով, պատժիչ գործողություններով հնարավոր չէ լռեցնել Եկեղեցուն: Եկեղեցին հալածանքին դիմակայելու պատմական հարուստ փորձ ունի: Ավելին՝ Եկեղեցու պատմությունը երբեմն բնորոշվում է որպես մարտիրոսությունների պատմություն:
Վստահ եմ, որ թե՛ եկեղեցականները և թե՛ աշխարհական մեր հավատացյալները պատրաստ են դիմակայելու հակաեկեղեցական ցանկացած գործողության և ոտնձգության:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...