ԲՀԿ–ն վաղը հրատապ քննարկում կկազմակերպի. Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ խմբակցությունը վաղը նախաձեռնում է սահմազատման թեմայով հրատապ աշխատանքային քննարկում։ Գրառման մեջ ասվում է․
«Հարգելի քաղաքացիներ,
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում տիրող խայտառակ և վտանգավոր իրավիճակը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղը ժամը 14։00 Ազգային ժողովում նախաձեռնել է հրատապ աշխատանքային քննարկում` «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ» թեմայով:
Համարում ենք գերկարևոր րոպե առաջ վերոնշյալ խնդիրների շուրջ գոնե տեղեկատվական շրջափակման չեղարկումը, այդ իսկ պատճառով քննարկմանը մասնակցելու համար հրավիրել ենք կառավարության ներկայացուցիչներին, «Իմ Քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին, որպեսզի բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրվեն և հասկանաք, թե ի՞նչ է իրականում կատարվում։
Եվ եթե գոնե մեկ կաթիլ ողջամտություն մնացել է իշխանական և կառավարական օղակներում, ապա վաղը իրենք անպայման պետք է ներկա գտնվեն»։
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...