2020-ին ոստիկանությունից դուրս եկողների թիվն ավելի քիչ է, քան նախորդ տարիներին. փոխոստիկանապետ
Ոստիկանական համակարգից 2020 թվականին դուրս եկողների թիվն ավելի քիչ է, քան նախորդ տարիներին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ոստիկանության որոշ ծառայողներ հրապարակային հայտարարություններ են անում՝ համակարգից դուրս գալու վերաբերյալ:
«Եթե չեմ սխալվում, 2018-ին այդ թիվը 1500-ից ավելի է եղել, այս տարի 1150-ին մոտ: Իսկ հայտարարություններն արվում են իրենց որոշակի նկատառումներից ելնելով, գուցե այդ հայտարարություններով փորձում են արդարացնել տվյալ փուլում ոստիկանությունից դուրս գալու որոշումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:
Դիտարկմանը, որ ոստիկանությունից ազատման դիմումներ են գրել նաև բարձր պաշտոն զբաղեցնող աշխատակիցներ, փոխոստիկանապետն արձագանքեց. «Յուրաքանչյուրն ունի իր անձնական խնդիրները: Քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից ազատման դեպքեր գրեթե չեն եղել»,- ընդգծեց նա:
Փոխոստիկանապետը հերքեց տեղեկությունները, թե ՀՀ ոստիկանապետը հրաժարական է տվել: «Ես եմ ներկայացել կառավարության նիստին, որովհետև ես եմ անձամբ կանոնակարգում իրավական խումբը: Տարբեր օրենսդրական հարցերի հետ կապված ես եմ ներկայանում: Նաև այն պատճառով, որպեսզի իրավիճակով պայմանավորված կարողանանք հստակ կանոնակարգել բոլոր գործընթացները»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...