Պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա ադրբեջանական գերության մեջ. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանական գերության մեջ գտնվող պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Գերության մեջ գտնվող առնվազն չորս կին կա Ադրբեջանի կողմից հաստատված: Կարծեմ` չորսից ավելին արդեն վերադարձվել են»,- ասաց Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանը հավելեց, որ պաշտոնապես հաստատված գերիների մեծ մասն արդեն իսկ վերադարձվել են, իսկ քաղաքացիական անձինք ամբողջությամբ են վերադարձվել:
«Կան մի քանի ռազմագերիներ, որոնք պաշտոնական ցանկում են եղել, բայց դեռ չեն վերադարձվել: Կան անհետ կորածներ, որոնք կամ սպանվել են, կամ գերության մեջ են կամ թաքստոցում են: Առկա են տվյալներ ու ապացույցներ, որ գերության մեջ սպանվել են գերիներ, այդ թվում` քաղաքացիական անձինք»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...