Սմբատ Գոգյանը հերքում է. վարչապետի հրաժարականի պահանջին չի միացել
Մի խումբ հայ գիտնականների, գիտաշխատողների եւ գիտական ոլորտի աշխատողների անունից տարածվել է հայտարարություն, որում ասվում է, որ վերջիններս պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։
Հայտարարությունում մասնավորապես ասված է․
«Մենք՝ արտերկրում և Հայաստանում բնակվող ներքոստորագրյալ հայ գիտնականներս, գիտաշխատողներս եւ գիտական ոլորտում աշխատողներս, մտահոգ ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ ու պահանջում ենք Փաշինյանի և նրանց կառավարության հրաժարական»։
Ի թիվս այլ գիտնականների՝ այս ցանկում է նաև ԲՈԿ նախկին ղեկավար, մաթեմատիկոս, Գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանի անունը։
Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում հերքեց, որ միացել է գիտնականների պահանջին․
«Ես ոչ մի ստորագրահավաքի, ոչ մի հանրային կոչի երբևէ չեմ միացել։ Իմ անունը գրվել է առանց իմ համաձայնության»,-ասաց Գոգյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...