Հասարակություն

Ինչ-որ պահի նույնը կանեն սյունիքցիների, լոռեցիների, գյումրեցիների կամ երևանցիների նկատմամբ. Աբրահամյան

Ինչ-որ պահի նույնը կանեն սյունիքցիների, լոռեցիների, գյումրեցիների կամ երևանցիների նկատմամբ. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Չկասկածեք, որ այն մարդիկ, ովքեր տարբեր հարթակներում իրենց թույլ են տալիս անհարգալից վերաբերմունք մեր արցախցի…

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չկասկածեք, որ այն մարդիկ, ովքեր տարբեր հարթակներում իրենց թույլ են տալիս անհարգալից վերաբերմունք մեր արցախցի հայրենակիցների նկատմամբ, ինչ-որ պահի նույնն անելու են սյունիքցիների, լոռեցիների, գյումրեցիների կամ երևանցիների նկատմամբ։

Կարևոր չէ, թե պատերազմ կլինի, թե մեկ այլ ողբերգություն, ցավալին այն է, որ մենք միմյանց նկատմամբ շարունակում ենք թշնամությամբ շնչել, իրար ձեռք մեկնելու փոխարենը հակառակն ենք անում։

Ես սրա մասին չէի խոսի, եթե այդ մաղձը հասանելի չլիներ մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր ծանր, ողբերգական օրեր են ապրում։

Էլ ի՞նչ պետք է մեզ հետ պատահի, որ խելքներս գլուխներս գա»:

 

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250