Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական. Շիրակի մարզպետի ուղերձը
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի շիրակցիներ, արդեն 32 տարի է անցել այն դաժան ու ահասարսուռ դեկտեմբերից, երբ խեղվեցին բազմաթիվ ճակատագրեր, ի չիք դարձան հազարավոր երազանքներ։ 88-ի անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները նորովի վերապրում ենք նաև այսօր։ Ինչպես այն օրերին, այնպես էլ հիմա չկա մեկը, որի վիշտն ու կորստի ցավը չլինի խորապես անձնական։
Տարիներ առաջ մեր ազգին ու հատկապես շիրակցուն հատուկ՝ ցավին կուլ չգնալու և ամեն գնով այն դիմագրավելու պատրաստակամությամբ նայեցինք դեպի ապագան։ Հայի կենսագրությանը բաժին հասած այս փորձությունը ևս պետք է հաղթահարենք ու աներեր կանգնեք մայր հողի վրա, ինչպես ապրեցինք աղետալի երկրաշարժից հետո։
Հիշատակի այս օրը ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու այն մարդկանց, որ չլքեցին իրենց հայրենիքն ու լծվեցին արհավիրքի հետևանքները վերացնելու բարդ ու պատասխանատու գործին, այն երկրներին, որոնք մեզ բաժին հասած ողբերգության առաջին իսկ օրվանից աջակցեցին ու սատար կանգնեցին։
Ամենամեծ ու անդառնալի կորուստը մարդկային կյանքն է։ Իմ խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին: Հարգելի՛ շիրակցիներ, ցանկանում եմ ձեզ կամք, ուժ, կորով և համբերություն։
Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական։ Աստված պահապան մեր հայրենիքին»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
Տեղի է ունենում Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...