«Հեռվից շատ բան չի երեւում. բոլոր խաղացողներին առաջարկում եմ նախ գնան մի հատ տեսնեն ինչ կա ու մեզ ինչ է մնացել». Սոֆյա Հովսեփյան
Երեկ վերադարձա Արցախից , որտեղ օրեր շարունակ եղա տարբեր գյուղերում (ինչքան, որ մնացել է), քաղաքներում, բայց գյուղում հանդիպեցի գյուղաբնակների հետ, ո՛չ թե գյուղապետի, քաղաքում քաղաքաբնակների հետ, ո՛չ թե քաղաքապետի, որեւէ պետական պաշտոնյայի չհանդիպեցի, ոչ մի քննարկում չունեցա իրենց հետ, ոչ լավ ասեցի, ոչ վատ, միայն ներկայիս խնդիրների թելը կծկեցի ու եկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հա Տեղ գյուղում էլ եղա ու տեսա, թե ինչպես է համատարած անասնապահությունը վերանում գյուղից (ժամերի հարց է): Էս կծիկը առած ման եմ գալու ու հերթով լուծում փնտրեմ ու գտնեմ: Խճճված վիճակ է: Հիմա էլ գնում եմ մեկ այլ ուղղությամբ, քանի որ կծիկը կիսատ է: Հեռվից շատ բան չի երեւում, մենակ ձայնն է բարձր հնչում, ուստի առաջարկում եմ բոլոր խաղացողներին նախ գնան մի հատ տեսնեն ինչ կա ու ինչ է մնացել ու էնտեղից թե կարողացան ինտերվյու տան նույն տեքստերով»:
Նմանատիպ հոդվածներ
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...