Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Կառավարության շենք
Քաղաքացիները Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ են անում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք նշում են, որ սա «արժանապատվության երթ» է։
Նախքան երթի մեկնարկը ելույթով հանդես եկավ կազմակերպիչներից Գոռ Սարգսյանը՝ կոչ անելով հասարակությանը միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
«Ես կոչ եմ անում հասարակությանը, իմ հասակակիցներին, որ պայքարենք ազատ , անկախ ու միացյալ Հայաստանի համար: Այսօր իշխանությունը տարբեր ստեր է տարածում, կրկին խաբում է, մենք հայտարարել ենք, որ մենք հետ կանգնող չենք, հասարակությունը չի հաշտվել, մեր սերունդը ներդրում է ունենալու մեր պետականաության գործում, ունենալու ենք հզոր Հայաստան, ազգային պետություն, այստեղից, վաղվանից, մյուս օրվանից, հաջորդ օրվանից Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հեռացնելու ենք իշխանությունից»,-ասաց նա:
Գոռ Սարգսյանի ելույթին հաջորդեցին վանկարկումները՝ «Նիկոլ, դավաճան»: Այնուհետև Գոռ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն անհայրենիք է, նրա կողքը կանգնող մարդիկ անհայրենիք են և հասարակության մեջ, ՀՀ իշխանության մեջ տեղ չունեն:
Նրա ելույթից հետո մեկնարկեց արժանապատվության երթը դեպի Հանրապետության հրապարակ՝ Կառավարության շենք, որտեղ էլ կհայտարարեն հետագա անելիքների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...